Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Մի գնացեք Լոնդոն. ոչ էլ՝ Օսլո

Մի գնացեք Լոնդոն. ոչ էլ՝ Օսլո
07.07.2012 | 12:39

2012-ի ամռանն աշխարհի ամենաթանկ քաղաքը, ըստ զբոսաշրջային TripAdvisor կայքի, Լոնդոնն է: Երեկոն և գիշերակացը Լոնդոնի չորս աստղանի հյուրանոցում արժեն 413,97 եվրո, Օսլոյում` 400, 26 եվրո, Ցյուրիխում` 387, 37 եվրո, Փարիզում` 384, 32 եվրո, Ստոկհոլմում` 378, 14, Նյու Յորքում` 364,66, Մոսկվայում` 342,89, Կոպենհագենում` 341, 25, Սիդնեյում` 316,70, Սինգապուրում` 302,87:

Դիտվել է՝ 1411

Մեկնաբանություններ