ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Սենդիի ավերածություններն ԱՄՆ-ում

Սենդիի ավերածություններն ԱՄՆ-ում
30.10.2012 | 13:46

Այս գիշեր Նյու Յորքի մի շարք թունելներ անցել են ջրի տակ։ Ջրհեղեղն առաջացել է Սենդի փոթորկի հետևանքով։ Մանհեթն թաղամասը մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Ընդհանուր առմամբ առանց էլեկտրականության է մնացել շուրջ 1 միլիոն մարդ։ Նյու Յորքում ուժգին քամուն զուգընթաց առատ տեղումներ են։ Փողոցները հեղեղվել են ջրով։ Սենդիի զոհ է դարձել 12 մարդ, նրանցից 11-ը՝ ԱՄՆ-ում, և մեկ կին՝ Կանադայում։ Նյու Յորքում, Վաշինգտոնում, Ֆիլադելֆիայում և խոշորագույն այլ քաղաքներում չեն աշխատում մետրոպոլիտենը, վերգետնյա տրանսպորտը։ Փակ են կամուրջները, թունելները, շատ փողոցներ։ Ամենուրեք քամուց տապալված ծառեր են։
ԱՄՆ ամբողջ արևելյան ափին խափանված են երկաթուղային հաղորդակցությունը, հատաձգվել է ավելի քան 12 հազար ավիաչվերթ։ Փորձագետների գնահատականներով՝ փոթորկից առաջացած վնասը կարող է կազմել 20 միլիարդ դոլար։ Գրեթե բոլոր հաստատություններն այսօր փակ են։ Երկրորդ օրն է՝ չեն աշխատում Նյու Յորքի բորսաները։

Դիտվել է՝ 1969

Մեկնաբանություններ