Մենակությունը չի, որ ահավոր ա, ահավորը մենակացումն ա՝ համառ ու անխուսափելի մենակացումը։
Ահավոր ա, երբ հեռախոսիդ մեջ պահված համարները կամաց-կամաց դուրս են գալիս ռադիոծածկույթից...
Էն, որ հեռուստացույցով ցույց են տալիս, թե ոնց ա արջը մոտենում թփին, դունչը երկարացնում ու սկսում հատապտուղ ուտել, էդ պահերին նե՜նց եմ նախանձում արջին...
Բամբասկոտ մարդիկ ինձ միշտ հիացրել են իրանց ալտրուիզմով։ Մարդ ինչքա՜ն անձնազոհ ու նվիրված պիտի լինի հասարակությանը, որ ուրիշների կյանքով ավելի շատ հետաքրքրվի, քան սեփական կյանքով...
Մտածում եմ՝ ինչո՞ւ մեզ մոտ բանական քննարկումներ չեն լինում, և չեն քննարկվում ազգի մոտ ու հեռու ապագային վերաբերող հարցեր։ Մինչդեռ դատավճռի նման հնչող կարծիքներ՝ ինչքան ասես...
Մոտոցիկլետի անամոթ բարձր տռռոցը սղոցեց գիշերվա լռությունը՝ ասես քաղաքի նրբանցքների ու փողոցների խճողված ցանցն ազատվում էր շոգ ամառային օրվա ընթացքում կուտակված գազերից։ Տարբեր տներում մարդիկ քնից վեր թռան, նայեցին ժամացույցին՝ դեռ գիշերվա երեքն էր...
Երեկվանից տեղս չեմ գտնում։ Գնալով՝ մարդիկ խելքները լրիվ թռցնում են։ Երեկ ուկրաինացի մի օգտատեր Այվազովսկու մասին նյութ էր հրապարակել, որտեղ ասում էր. «Ուկրաինացի աշխարհահռչակ նկարիչ Այվազովսկին...»...
Խոստացել էի անդրադառնալ այս թեմային։ Ասեմ, որ ստեղծված բարդ ու անկանխատեսելի իրավիճակը բերում է մի համոզման` դադարն ու սերն անհրաժեշտություն են։ Քանզի այս հեղհեղուկ ու անկայուն վիճակում բարենորոգ քննարկումը գրեթե անհնար է...
Հայաստանը կտրել Ռուսաստանից ու Իրանից (հյուսիս-հարավից) և տեղավորել Չինաստանից Եվրոպա (արեելք-արևմուտք) աշխարհատնտեսական առանցքում չի հաջողվելու, չնայած Հայաստանն իր կողմից ամեն բան արել է դրա համար. 2018-ին բեմականացրել է թավշյա հեղափոխություն, տուրք է տվել թուրքական պահանջներին` հրաժարվելով Արցախից, խոստացել է Սյունիքով անցնող ճանապարհը վերապատվիրակել...