Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Ասում են...

Ասում են...
16.11.2012 | 12:56

...թե ԲՀԿ-ում տարանջատումներն ահավոր լայն թափ են ստացել. եթե առաջ այստեղ կային Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի թևեր, հիմա առաջացել են նաև Քոչարյանի և Հովիկ Աբրահամյանի թևեր, որոնք ահավոր անհանդուրժող են դարձել միմյանց նկատմամբ, և ջինն այլևս շշում պահել չի լինում, ինչն էլ իր առկայծումներն է ստանում էլեկտրոնային լրատվամիջոցներում։ Ասում են նաև, թե առաջիկայում այս անհանդուրժողությունն առավել ցցուն դրսևորումներ կունենա:

Դիտվել է՝ 1955

Մեկնաբանություններ