Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Արարատբանկը» նոր ոլորտում. ֆինանսավորվում են էներգախնայողության ծրագրերը

«Արարատբանկը» նոր ոլորտում. ֆինանսավորվում են էներգախնայողության ծրագրերը
16.11.2012 | 16:48

Նոյեմբերի 16-ին Արարատբանկը և Հարավարևելյան Եվրոպայի Green for Growth Fund հիմնադրամը կնքեցին 5 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր: Վարկը հնարավորություն կտա բանկին առանցքային դեր ունենալ էներգախնայողության և էներգաարդյունաբերության ֆինանսավորման հայաստանյան շուկայում` իրականացնելով երկարաժամկետ, կայուն էներգախնայողության ծրագրերի ֆինանսավորում մանրածախ, միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների մակարդակով: Վարկը տրամադրվելու է մասնավոր տնային տնտեսություններին և բիզնես հաճախորդներին` էներգախնայողության խնդիրները լուծելու համար: Տնային տնտեսություններին վարկը կտրամադրվի էներգաարդյունավետ դռների և պատուհանների տեղադրման, պատերի ջերմամեկուսացման, լուսավորության և ջեռուցման համակարգերի փոխարինման և այլ նպատակներով: Բիզնես հաճախորդներին բանկը կառաջարկի գրավիչ էներգախնայողության համակարգերի և սարքավորումների ձեռքբերման և կատարելագործման, ջեռուցման, օդորակման, հովացման և սառնարանային համակարգերի փոխարինման, էներգախնայողության այլ միջոցառումների համար:

Վարկի հետ մեկտեղ Արարատբանկին կտրամադրվի համապարփակ տեխնիկական աջակցություն: GGF հիմնադրամի տեխնիկական աջակցության թիմը Արարատբանկի հետ միասին կմշակի էներգախնայողության վարկավորման ռազմավարությունը: Նախատեսվում է, որ այս ծրագրով Արարատբանկի տրամադրած վարկերի պորտֆելը հնարավորություն կտա էներգիայի խնայողությունը հասցնել առնվազն 20 տոկոսի, որ համարժեք է տարեկան 19.580 ՄՎտ էներգիայի խնայողության և 4.392 տոննա ածխաթթու գազի մթնոլորտային արտանետումների նվազման:
Green for Growth Fund հիմնադրամը հիմնադրվել է 2009 թ. գերմանական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի կողմից` Եվրոպական հանձնաժողովի և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի ֆինանսական աջակցությամբ: GGF հիմնադրամի նպատակն է խրախուսել էներգիայի արդյունավետ օգտագործումը և վերականգնվող էներգիայի կիրառումը հարավարևելյան Եվրոպայում և հարևան երկրներում: GGF հիմնադրամը վերաֆինանսավորում է ֆինանսական հաստատություններին` հնարավոր դարձնելով տնային տնտեսությունների և ձեռնարկությունների էներգախնայողության ծրագրերի ֆինանսավորումը: Հիմնադրամը նաև ուղղակիորեն ֆինանսավորում է մասնագիտացված էներգետիկ ծառայություններ մատուցող ընկերություններին, էներգիա մատակարարող ընկերություններին և վերականգնվող էներգիայի ծրագրերը: Հիմնադրամը մատուցում է նաև տեխնիկական աջակցություն:
Պայմանագրի այլ մանրամասների և Արարատբանկի ու Green for Growth Fund հիմնադրամի ղեկավարների տեսակետների մասին կարդացեք «Իրատես դեկ ֆակտո»-ի առաջիկա համարում:

Դիտվել է՝ 2453

Մեկնաբանություններ