Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Արմեն Ալեքյանը` Եվրոպայի չեմպիոն

Արմեն Ալեքյանը` Եվրոպայի չեմպիոն
04.12.2012 | 23:52

Իսրայելում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցահարթակ բարձրացան Հայաստանի ընտրանու միանգամից երկու մարզիկ՝ 69 կիլոգրամ քաշայիններ Վլադիկ Կարապետյանն ու Զորիկ Պողոսյանը: Առաջինը մրցակցում էր քսան, երկրորդը՝ քսաներեք տարեկանների հետ: Միանգամից ասենք, որ Վլադիկն ունեցավ ավելի քան համեստ մրցելույթ: Նա իններորդն էր պոկում (130 կգ) և յոթերորդն էր (160 կգ) հրում վարժությունում: Երկամարտի նրա ցույց տված 290 կիլոգրամը տարիքային այս խմբի ուժեղագույն իննյակի մեջ ծանրորդին ապահովեց ութերորդ տեղը:
Այս տխուր հենքի վրա սկզբունքորեն պիտի հաջողված համարել Զորիկ Պողոսյանի մրցելույթը, ով հանգամանքների որոշակի դասավորվածության դեպքում կարող էր հավակնել նույնիսկ մեդալի: Արդյունավետ օգտագործելով առաջին երկու մոտեցումն ու ձախողելով երրորդը (138 կգ)՝ պոկում վարժությունում նրա համար սահմանային դարձավ 135 կիլոգրամը (հինգերորդ տեղ):
Դատելով նախապես հայտավորված քաշերից՝ ակնկալվում էր, որ մեր մարզիկի մասնակցությունն ավելի հաջող կլինի հրում վարժությունում: Ցավոք այդպես չեղավ: Զորիկն արդյունավետ օգտագործեց միայն մեկ մոտեցում ու թեպետ գլխավերեւում պահած 165-ով արժանացավ վարժության փոքր բրոնզին, սակայն զրկվեց մեծ մեդալի համար պայքարին խառնվելուց: Բարեբախտաբար իրեն գերազանց դրսևորեց Ռուսաստանի ընտրանու կազմում հանդես եկած Արմեն Ալեքյանը, ով երկամարտի 317 (142+175) կիլոգրամով հռչակվեց աշխարհամասի չեմպիոն՝ մեծ ոսկին համեմելով պոկումի արծաթով ու հրումի ոսկիով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2310

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ