Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Եգիպտոսի նախագահը ընդդիմությանը բանակցության կոչ է արել

Եգիպտոսի նախագահը ընդդիմությանը բանակցության կոչ է արել
07.12.2012 | 12:59

Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսին իր հատուկ հեռուստաուղերձում կոչ է արել ընդդիմությանը շաբաթ օրը սկսել բանակցություններ և լիցքաթափել երկրում քաղաքական լարվածությունը։
Մուրսին ելույթ է ունեցել այն բանից հետո, երբ բախումներն իր կողմնակիցների և հակառակորդների միջև հանգեցրին մարդկային զոհերի։ Նա իր ցավակցությունն է հայտնել զոհերի հարազատներին։ Նախագահը հայտարարել է, որ պաշտպանում է խաղաղ ցույցեր անցկացնելու քաղաքացիների իրավունքը՝ միաժամանակ ակնարկելով, որ որոշ ցուցարարների վճարում են անկարգություններ հրահրելու համար։
Մուրսին հայտնել է, որ 80 մարդ է ձերբակալվել բռնի գործաղությունների համար։

Դիտվել է՝ 1766

Մեկնաբանություններ