Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Աշխարհի վերջը հետաձգվում է

Աշխարհի վերջը հետաձգվում է
10.12.2012 | 17:51

«Որևէ մեկը թող չհամարձակվի իրեն դնել Աստծո տեղը և Աստծո քարտուղարի գործառույթն իր վրա վերցնելով, ասի, թե աշխարհի վերջը լինելու է այսինչ թվականին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը:

Նրա մեկնաբանմամբ, քրիստոնեական վախճանաբանությունը, Քրիստոսի խոսքի համաձայն, պայմանավորված է Քրիստոսի երկրորդ գալուստով, երբ ահավոր դատաստան է լինելու, վերջանալու է երկրային կյանքը, այն, ինչ գոյություն ունի: Ամենակարևորը, Քրիստոսը շեշտեց հետևյալը. «Ոչ ոք, մարդկային ոչ մի արարած չգիտե, թե երբ է այդ օրը լինելու: Այս ամենը հայտնի է միայն ՀՈՐԸ»:
Տեր Շմավոնի խոսքով, գուշակությունների «ցավով» տառապում են աղանդավորական շատ կազմակերպություններ, «Եհովայի վկաները», որոնք 1914 թվականից ի վեր գուշակում են աշխարհի վախճանը: «Նրանք մի քանի անգամ գուշակեցին Քրիստոսի գալուստը, բայց առայսօր ապրում ենք: Փաստորեն, աշխարհի վերջը չեկավ: Որևէ օրացույց չի կարող հստակորեն նշել կամ որոշել այդ օրը: Որպես հոգևորական հայտարարում եմ` աշխարհի վախճան, առավել ևս` դեկտեմբերի 21-ին, չի լինելու»:
Լրագրողներից մեկի հարցին` այնուամենայնիվ, ինչպե՞ս դիմավորել աշխարհի վերջը, հոգևոր հայրը պատասխանեց. «Չես կարող դիմավորել, որովհետև օրը չգիտես: Այդ օրը կգա այնպես, ինչպես գողն է գալիս: Այդ օրը գաղտնի և հանկարծակի է գալու, ուստի մշտապես պետք է պատրաստ լինել»,- աաց նա:
Իսկ առհասարակ, «յուրաքանչյուր քրիստոնյա իր օրը պետք է ապրի այն գիտակցությամբ, կարծես դա իր վերջին օրն է»: Այսինքն, եթե դեկտեմբերի 21-ին աշխարհի վերջը չի լինելու, դա չի նշանակում, որ աշխարհի վերջը չի գալու: Այդ իսկ պատճառով հոգևորականը խորհուրդ տվեց ավարտել բոլոր «մարդկային» գործերը` ներել միմյանց, միջից հանել ատելությունը և քեն չպահել ոչ ոքի հանդեպ:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4317

Մեկնաբանություններ