Ուիթնի Հյուսթոնին սպանել են` հայտարարել է մասնավոր հետաքննիչ Փոլ Հյուբլը: Նրա կարծիքով մահվան պատճառը եղել է 1,5 միլիոն դոլարի պարտքը թմրանյութերի վաճառքով զբաղվող ազդեցիկ մարդկանց: Հյուբլը իր հավաքած տվյալներն ու ապացույցները փոխանցել է ԿԸՀ: Երկու հավանական մարդասպաններին ֆիքսել են հյուրանոցի տեսախցիկները:
Ուիթնի Հյուսթոնը վախճանվել է 2012-ի փետրվարի 11-ին, Լոս Անջելեսում: Մահվան պաշտոնական վարկածը կոկաինի օգտագործումն ու սրտի անբավարարությունն են եղել և հետաքննությունը նրա մահը սպանություն չի համարել, ապրիլին գործը փակվել է: