Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

ԿԱՀ-ում հնարավոր են իշխանության ու ապստամբների բանակցություններ

ԿԱՀ-ում հնարավոր են իշխանության ու ապստամբների բանակցություններ
29.12.2012 | 11:59

Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում (ԿԱՀ), որտեղ վերջին երկու շաբաթների ընթացքում ապստամբները գրավել են մի քանի քաղաք, առաջիկա օրերին կարող են բանակցային սեղանի շուրջ նստել հակամարտող կողմերը։
Բանակցությունների հնարավոր մեկնարկի մասին հայտնել է կառավարության անդամներից մեկը։
Միաժամանակ հարևան երկրների կառավարությունները հայտարարել են, որ պատրաստ են ուղարկել լրացուցիչ ուժեր՝ երկրում կարգուկանոն ապահովելու նպատակով։
Ապստամբների արագ առաջխաղացումը կարող է սպառնալ նաև մայրաքաղաքին։ Վերջիններս հայտարարում են նախագահի և կառավարության տապալման իրենց մտադրության մասին։

Դիտվել է՝ 1552

Մեկնաբանություններ