Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում է.
Հունվարի 9-ին` ժամը 09.45-ի դրությամբ, սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով փակ է Սելիմի լեռնանցքը եւ Մեղրաձոր-Հանքավան ճանապարհահատվածը:
Բքի, անբավարար տեսանելիության եւ առատ ձյան պատճառով դժվարանցանելի են Արթիկ-Մանթաշ-Ալագյազ, Թալին-Մարալիկ-Գյումրի, Քուչակ-Ապարան-Սպիտակ, ինչպես նաեւ Կոտայքի եւ Գեղարքունիքի ավտոճանապարհները:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: