Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Հունաստանը բարձրացրեց հարկերը

Հունաստանը բարձրացրեց հարկերը
12.01.2013 | 16:09

Հունական խորհրդարանը հավանության է արժանացրել հարկային քաղաքականությունը խստացնող օրինագիծը։ Փաստաթղթի օգտին քվեարկել է 300 պատգամավորից 163-ը։ Այն ենթադրում է հարկերի բարձրացում բնակչության հարուստ խավի համար։ Երկրի իշխանությունները հուսով են, որ այդպիսով այս տարի կարող են լրացուցիչ 3 միլիարդ դոլար հավաքագրել։
Ընդդիմության կարծիքով՝ նման քայլերը բացասաբար կանդրադառնան երկրի տնտեսական վիճակի վրա, և այդ օրենքից ամենից շատ կտուժի միջին խավը։

Դիտվել է՝ 1679

Մեկնաբանություններ