Լեռնային Ղարաբաղի մեկ տասնյակ կուսակցություններին ավելանում է «Ազգային վերածնունդ» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը` լինելու նրանց այլընտրանքը` ինչպես վստահեցնում է նախաձեռմող խմբի անդամ Հայկ Խանումյանը, որ Ղարաբաղում հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով: Նախագահական վերջին ընտրություններում Հայկ Խանումյանը ընդդիմադիր թեկնածու Վիտալի Բալասանյանի նախընտրական քարոզարշավի կազմակերպիչներից էր և քարոզարշավի ընթացքում էլ համոզվել է, որ Ղարաբաղում վարվող քաղաքականությունից դժգոհ ստվար զանգված կա, որ կարող է դառնալ ընդդիմադիր կուսակցության անդամ:
Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ