Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Գովազդային նոր միջոցներ, եռաչափ պատկերներ

Գովազդային նոր միջոցներ, եռաչափ պատկերներ
14.02.2013 | 16:15

Եռաչափ պատկերներ ստանալու տեխնիկական հնարքը ավանդական է դառնում մեր քաղաքում: Հիշեցնենք, որ եռաչափ պատկերների և գրաֆիտիների նախագծերը մեկնարկել էին Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տարվա կապակցությամբ: Հաշվի առնելով դրական արձագանքները, Երևանի քաղաքապետարանը նախատեսել է ընդլայնել ծրագիրը:

2013-ին շարունակվելու է նաև քաղաքային ֆորմատին համապատասխանող գովազդային միջոցների տեղադրման, ինչպես նաև գովազդային մեծ միջոցները ավելի փոքրերով փոխարինելու ծրագիրը` ներառելով նորարարական մոտեցումներ ու մտահղացումներ։
2012-ից մայրաքաղաքի մարդաշատ վայրերում հայտարարությունների համար տեղադրվում են հատուկ ցուցանակներ: Այսուհետ չթույլատրված տեղերում (էլեկտրասյուներին ու շենքերի արտաքին պատերին և այլն) փակցրած յուրաքանչյուր հայտարարության համար քաղաքացին կտուգանվի նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով։


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2272

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ