Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հեռախոսազրույց` ադրբեջանական ձևով

Հեռախոսազրույց` ադրբեջանական ձևով
27.02.2013 | 12:17

Երեկ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը հարցազրույց է հեռարձակել հայ գրող Լևոն Ջավախյանի հետ:

«Իրատես de facto»-ի հետ զրույցում Լ. Ջավախյանն ասաց, որ իրեն զանգահարել են Պրահայից, ներկայացել են որպես «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող, երկար ու մտերմիկ զրուցել:
Գրողին տեղյակ չեն պահել, որ հեռախոսազրույցը հեռարձակվելու է, ավելին, ադրբեջանական ռադիոն նրա խոսքը սփռել է մոնտաժված, նենգափոխված տարբերակով: «Այնպես է ներկայացվել, իբր ես ընդունում եմ Խոջալուի «եղեռնը» և տրտնջում, որ ոչ մի հայ գրող դրան չի անդրադարձել այնպես, ինչպես Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» վեպում»,- ասաց Լ. Ջավախյանը:
Գրողը «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Գայանե Դանիելյանին տեղեկացրել է, որ թյուրըմբռնում է եղել ու լրացուցիչ հարցազրույց է խնդրել` պարզաբանելու համար իրողութունը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Հ.Գ.-Լևոն Ջավախյանի հետ զրույցի մանրամասները` առաջիկայում

Դիտվել է՝ 2994

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ