Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մովսիսյանը հաղթանակ է բերում «Սպարտակին»

Մովսիսյանը հաղթանակ է բերում «Սպարտակին»
28.02.2013 | 17:00

Ռուսաստանի վերսկսվող առաջնությանը նախապատրաստվող «Մոսկվայի «Սպարտակը» մրցամարտ է ունեցել նորվեգական «Ռոսենբորգի» հետ: Հանդիպմանը մասնակցել է վնասվածքներից ամբողջովին բուժված Յուրա Մովսիսյանը, ով խաղադաշտ է ելել թիմի մեկնարկային կազմում եւ վաթսունվեց րոպե մասնակցել խաղին: Այդքան ժամանակը Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողին բավական է եղել երկու գոլի հեղինակ դառնալու, «Սպարտակին» հաղթանակ բերելու համար: Հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով: Ռուսական մամուլը նշում է, որ Յուրան փայլուն է հանդես եկել` մշտապես հաղթող դուրս գալով միկրոմրցամարտերում: Դե ինչ, ի դեմս հայազգի հարձակվողի, ռուսական ակումբն ունի իսկական գոլահար:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1380

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ