Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Յունայթեդին» պետք է 2013 թիվ

«Յունայթեդին» պետք է 2013 թիվ
05.03.2013 | 14:56

Այսօր «Մանչեստր Յունայթեդ»-Մադրիդի «Ռեալ» պատասխան խաղն է: Չեմպիոնների լիգայի մեկ քառորդ դուրս գալու համար կողմերի առաջին հանդիպման 1:1 արդյունքը «Յունայթեդին» հնարավորություն է տալիս պատասխան խաղում բավարարվել ոչ-ոքիով: Սակայն դա անպայման պիտի լինի գոլազուրկ ոչ-ոքի, քանզի թվային այլ տեսքով արտահայտված ցանկացած ոչ-ոքի ուղիղ հաղթանակի արժեք է ստանում «Ռեալի» համար, բացառությամբ մադրիդյան հանդիպման արդյունքի կրկնությունից, որը բերելու է լրացուցիչ խաղակեսի: Կողմերից որեւէ մեկի հաղթանակի տարբերակը չենք դիտարկում, որովհետեւ այն ուղիղ ելք է մեկ քառորդ:
Հետաքրքիր մի վիճակագրություն: Սկսած 2000 թվից` սա կողմերի օլդտրաֆորդյան երրորդ հանդիպումն է: 2000-ին հաղթել է «Ռեալը» (3:2), 2003-ին` «Յունայթեդը» (4:3), սակայն երկու դեպքում էլ, ի հաշիվ երկռաունդանոց պայքարի, պատվավոր մրցանակի համար պայքարը շարունակել է «Ռեալը»: Այնպես որ` «Յունայթեդին» պետք է ոչ թե 2000 կամ 2003, այլ` 2013 թիվ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2466

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ