-
22.03.2017|
20:39
Դաշինքի առաջնորդները միջազգային հանրությանը, դիտորդական առաքելություններին, դիվանագիտական ներկայացուցչություններին կոչ են անում ուշադրության կենտրոնում պահել Սամվել Բաբայանի հետ կապված գործը:
-
22.03.2017|
20:36
ՕՐՕ դաշինքի անդամ, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ դաշինքի աջակից, Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի ձերբակալությունը քաղաքական է:
-
22.03.2017|
19:34
ՀՀ Ազգային անվտանգության ծառայութան մամուլի կենտրոնը հայտնում է, որ մաքսանենգ եղանակով Հայաստան «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը։
-
22.03.2017|
17:52
«Ժողովուրդ»-ը գրում է. «Սերժ Սարգսյանն իր թիմին հրահանգել Է ամեն գնով խորհրդարան անցկացնել ՀԱԿ-ՀԺԿ դաշինքին՝ ապահովելով անգամ երրորդ տեղը։
-
22.03.2017|
17:51
ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ ստեփանավանցիներից մեկը Լևոն Զուրաբյանից հետաքրքրվեց՝ ո՞ր կուսակցություններն են իսկապես իշխանություն, որոնք՝ ընդդիմադիր:
-
22.03.2017|
17:49
«Ազգային ժողովի 70 տոկոսին պետք է ուղարկել այս դեպքերում, որ ասենք պատերազմ է, թող գնան կռիվ անեն, երեխեքին են ուղարկում»՝ Ստեփանավանում ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց ստեփանավանցիներից մեկը:
-
22.03.2017|
17:47
Պատգամավորության ՀՀԿ-ական թեկնածուների միսկրծոցիից վարակվել են նաև ԲՀԿ-ականները։ «Հրապարակ»-ի տեղեկություններով, թիվ 2 ընտրատարածքում հակամարտություն է սկսվել «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածուների՝ Զոհրաբ Զոհրաբյանի և Տիգրան ՈՒրիխանյանի կողմնակիցների միջև:
-
22.03.2017|
17:45
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ իշխանությանը հայտնի է դարձել, որ մինչև ապրիլի 2-ը ՕՐՕ դաշինքի ստվերային առաջնորդ Սամվել Բաբայանը «Սասնա ծռեր-2» գործողություն է ծրագրում։
-
22.03.2017|
17:45
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ ծրագիր ես չեմ առաջարկել, այդ ծրագիրը կա՝ Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման եթերում ասաց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը` անդրադառնալով դաշինքի նախընտրական գլխավոր խոստմանը` լուծել Արցախյան հակամարտությունը:
-
22.03.2017|
17:39
ԿԸՀ-ում հավատարմագրվել է 49 տեղական հասարակական կազմակերպության 28 հազար 21 դիտորդ: Սակայն այդքան մարդ իրականում անկողմնակալ չի հետևելու ընտրությունների ընթացքին, որովհետև դիտորդների գրեթե կեսը ընտրություններին մասնակից ուժերի կամ թեկնածուների հետ փոխկապակցված անձինք են: