-
14.03.2017|
16:39
Ժամանակին իշխանության մեջ եղած պաշտոնյաները քարոզարշավի ընթացքում մոռանում են, թե իրենց ժամանակ ժողովուրդն ինչ վիճակում էր ու ինչպիսի կշտամբանքի էին արժանանում։
-
14.03.2017|
15:51
Հայաստանում ընտրությունները միջոցառում են, որոնց ժամանակ բնակչության հատկապես անապահով խավը սպասում է, որ տարիներ շարունակ իր անձնական խնդրահարույց հարցերից գոնե մեկը լուծում ստանա։ Այս նպատակն իրագործելու հարցում նրա համար միևնույն է, թե ով այդ ճանապարհին կհանդիպի իրեն և ով իր մեկնած ձեռքը կբռնի։
-
14.03.2017|
11:15
Անորոշությունն այն գործոնն է, որի միջոցով Սերժ Սարգսյանը փորձում է կոնսոլիդացված պահել համակարգը, դրա տարբեր սեգմենտներին ստիպել սեփական ապահովության մոտիվով աշխատել ՀՀԿ-ի համար:
-
14.03.2017|
11:14
Արտաքուստ հանգիստ ընթացող քարոզարշավի մեկ իրադարձությունը հաճախ բացահայտում է դրա ստվերային դրսևորումները: Ջրառատում, որը ՀՀ սկանդալային փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի գյուղն է, կարող էր ընդդիմության հետ կապված միջադեպ լինել, ու նաև «օրինաչափ» է, որ Երանոսյանի եղբայրը կարող էր կրակել:
-
13.03.2017|
23:46
ՕՐՕ դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանն անդրադարձել է նախօրեին Ջրառատում տեղի ունեցած դեպքերին։ Նրա խոսքով՝ իրենց թիմակիցների և փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի եղբոր և նրա կողմնակիցների միջև վիճաբանության պատճառը եղել է այն, որ ՕՐՕ-ի թիմակիցներին արգելել են մասնակցել քարոզարշավին և բացի այդ՝ հայհոյել, վիրավորել են։
-
13.03.2017|
23:43
Նույնիսկ ամենալավ Սահմանադրության դեպքում իշխող ՀՀԿ-ն, միևնույն է, խախտումներով ընտրություններ կանցկացնի՝ մարտի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ելք» դաշինքից պատգամավորության թեկնածու Արայիկ Հարությունյանը:
-
13.03.2017|
23:30
«Ծառուկյան» դաշինքը ընտրողների հետ հանդիպումներ է անցկացրել Արագածոտնի մարզում: Գագիկ Ծառուկյանը, որ նախընտրական քարոզարշավի ընթացում դեռևս չի խոսել իշխանափոխության անհրաժեշտության մասին, Ապարանում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե «ով մեղավոր է երկրում ստեղծված վատ վիճակի համար, պետք է հեռանա»:
-
13.03.2017|
11:05
Պոպուլիզմն ավելի շատ բնորոշ է ընդդիմությանը: Այդպես է ամբողջ աշխարհում և գրեթե բոլոր ընտրարշավներում` անկախ նույնիսկ երկրի զարգացման մակարդակից:
-
13.03.2017|
11:00
Մարտի 12-ին «Ելք» դաշինքը քարոզարշավ է իրականացրել Երևանի Արաբկիր վարչական շրջանում: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին տարեց բնակիչները խորհուրդ տվեցին. «Միակ ելքը միանալն է, բոլորը որ միանային, այս կառավարությանը կհեռացնեին»:
-
13.03.2017|
10:59
Քայլեր են ձեռնարկվում Ջերմուկ քաղաքը գրավիչ դարձնելու համար՝ ջերմուկցիների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: