-
02.03.2017|
10:36
Որպես ժողովրդավարական արժեքներ ունեցող կուսակցություն` նորմալ է, որ մեր կուսակցությունում լինեն տարբեր մոտեցումներ ու քննարկումներ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Լոռու մարզում ՀՀԿ-ի տարածքային ցուցակով առաջադրված Կարեն Կարապետյանի հայտարարությանը, թե ինքն էլ դեմ է տարածքային ցուցակներով ընտրակարգին:
-
02.03.2017|
10:32
Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում դանակահարվել է ԲՀԿ-ի կողմից ԱԺ ընտրություններում ռեյտինգային կարգով թեկնածու առաջադրված Աբրահամ Ադամյանը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն «Ազատությանն» ասաց, որ դանակահարողը ՀՀԿ ներկայացուցիչ է:
-
02.03.2017|
10:29
ՀՀԿ քարոզարշավում գլխավոր դերակատարություն կունենա ոչ թե նախագահ Սերժ Սարգսյանը, այլ վարչապետ Կարեն Կարապետյանը` «Ազատությանն» ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Նա չի բացառել, որ ՀՀԿ նախագահը ելույթներ ունենա, ավելի ակտիվ քարոզչական գործողություններին կմասնակցեն կուսակցության նախագահի առաջին տեղակալ, վարչապետ Կարեն Կարապետյանը և համամասնական ցուցակում ընդգրկված առաջին 20-25, գուցե՝ 30 գործիչները։
-
02.03.2017|
10:13
Իհարկե, միանգամայն հասկանալի է, որ «ԵԼՔ»-ի առաջին համարը քաղաքական շեշտադրում է կատարում` հատկապես կարևորելով Հոյտեմբերի 27-ի ոճրագործության և Մարտի 1-ի սպանդի բացահայտումը:
-
01.03.2017|
21:00
Հայաստանում իշխանությունները խոչընդոտում են Մարտի 1-ի բացահայտմանը՝ լրագրողների հետ զրույցում ասել է «Ելք» դաշինքի անդամ Արամ Սարգսյանը:
-
01.03.2017|
20:52
«Մարտի 1-ի ամենակարևոր արձանագրումը հետևյալն է, որ Հայաստանի ժողովուրդը կամք ունի իր իրավունքների և իր իշխանության համար պայքարելու»,- Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ Մարտի 1-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար անդամ, «Ելք» դաշինքի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
-
01.03.2017|
11:23
ՀՀԿ-ում նոր սկանդա՞լ է հասունանում, թե՞ պարզապես նախընտրական դեմարշ՝ ինչպե՞ս գնահատել ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանի երեկվա զրույցը լրագրողների հետ: ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանն ասել է, որ իրեն այնքան էլ իշխանության ներկայացուցիչ չի համարում:
-
28.02.2017|
23:24
Մարտի 5-ին «Ելք» դաշինքը կներկայացնի իր նախընտրական ծրագիրը, որը կզուգորդվի դրամահավաքով՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:
-
28.02.2017|
23:23
«Ելք» դաշինքի վարչապետի թեկնածուին պետք է փնտրել ցուցակի առաջին եռյակի մեջ»՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը:
-
28.02.2017|
23:21
«Հայկական վերածնունդ» կուսակցության ընտրական ցուցակում հիմնականում հանգրվանել են նույն կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի անվան հետ կապվող ընկերությունների աշխատողները: