Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 
  • Քաղաքական տուն-տունիկի վնասները

    Քաղաքական տուն-տունիկի վնասները

    28.04.2014| 14:49
    Այսօր ԱԺ-ում Հեղինե Բիշարյանը հայտարարել է, որ ՕԵԿ-ն այլևս ընդդիմություն է: Փաստորեն, Հայաստանում քաղաքականությունը տուն-տունիկ խաղալու պես մի բան է դարձել: Պարզապես, եթե տունտունիկ խաղացող երեխաները ձգտում են հասունության, քաղգործիչներին դուր է գալիս մանկամիտ երևալը: Առաջինների դեպքում խաղը վտանգավոր չէ` հանդիսատեսը չի խաբվում, երեխաներն ամեն ինչ մանկական պարզությամբ են անում: Երկրորդներն են վտանգավոր, երբ անմեղսունակի դիմակի տակ կարող են մի ողջ երկրի ու ժողովրդի ճակատագրի հետ խաղալ:
  • Արթուր Բաղդասարյանը հայտարարեց իր հրաժարականի մասին

    Արթուր Բաղդասարյանը հայտարարեց իր հրաժարականի մասին

    25.04.2014| 19:01
    ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է զբաղեցրած պաշտոնից հրաժարական տալու մասին: Նա հիշեցրել է իր ղեկավարած կուսակցության` քաղաքական կոալիցիայի մաս չկազմելու որոշման մասին և նշել, որ հիմք ընդունելով ՕԵԿ քաղխորհրդի որոշումը հայտարարում է իր հրաժարականի մասին:
  • Ով կգործուղվի Ազգային ժողով

    Ով կգործուղվի Ազգային ժողով

    25.04.2014| 00:20
    ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ճշմարիտյանի` էկոնոմիկայի նախարար նշանակվելուց հետո պատգամավորի հերթական մանդատը բաժին է հասնելու Վահրամ Մկրտչյանին: Նա եղել է ԱԺՄ-ական, ՀԺԱՄ կուսակցության հիմնադիր անդամ, 2012-ից էլ ՀՀԿ անդամ է:
  • «Հանրապետականները» կհավաքվեն շաբաթ օրը

    «Հանրապետականները» կհավաքվեն շաբաթ օրը

    23.04.2014| 11:16
    ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը, ըստ Henaran.am-ի, նախատեսված է շաբաթ օրը՝ ապրիլի 26-ին: Գործադիր մարմնի նիստերը նշանակում և վարում է ՀՀԿ նախագահը: Նիստում կքննարկվեն ներքաղաքական հարցեր:
  • Որ չորրորդ նախագահը բողոքելու առիթ չունենա

    Որ չորրորդ նախագահը բողոքելու առիթ չունենա

    22.04.2014| 16:18
    Այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանն, անդրադառնալով իրենց առաջարկած փոփոխություններին, նշեց, որ ունենք երեք նախագահ: Նա հիշեցրեց, որ առաջին նախագահը դժգոհ է երկրորդից և երրորդից, երկրորդը՝ առաջինից ու երրորդից, երրորդը՝ առաջինից ու երկրորդից:
  • ՀՅԴ-ն պայքարում է համակարգային փոփոխությունների համար

    ՀՅԴ-ն պայքարում է համակարգային փոփոխությունների համար

    22.04.2014| 16:17
    ԱԺ դաշնակցական պատգամավորներ Աղվան Վարդանյանն ու Արմեն Ռուստամյանը այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեցին, որ ՀՅԴ Գերագույն մարմնի ժողովում տասնմեկ անդամներից ութը վերընտրվել են:
  • ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը՝ չորեքշաբթի

    ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը՝ չորեքշաբթի

    22.04.2014| 12:12
    ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը ըստ ամենայնի՝ կտեղափոխվի չորեքշաբթի, նկատի ունենալով, որ նիստերի անցկացման ավանդական օրը՝ հինգշաբթին, համընկնում է ապրիլի 24-ի հետ:
  • Հեղինե Բիշարյան. «Բոլորին առանձին-առանձին անդրադառնալու եմ»

    Հեղինե Բիշարյան. «Բոլորին առանձին-առանձին անդրադառնալու եմ»

    20.04.2014| 15:13
    ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
  • Երիտասարդ ՀՀԿ-ականներն ուսումնասիրում են ժեստերի լեզուն ու հռետորական արվեստը

    Երիտասարդ ՀՀԿ-ականներն ուսումնասիրում են ժեստերի լեզուն ու հռետորական արվեստը

    18.04.2014| 13:55
    Ապրիլի 17-ին տեղի ունեցավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության արտաքին կապերի հանձնաժողովի հերթական նիստը, թեման հռետորական խոսքն էր: Իր փորձը երիտասարդների հետ էր կիսում փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վալերի Միրզոյանը: Նա ներկայացրեց խոսքի գրագիտության կարևորությունը՝ մեջբերելով Գարեգին Նժդեհի և այլ անվանի մարդկանց խոսքերը հռետորական արվեստի վերաբերյալ:
  • ՀՀԿ-ն «տուժելու» է գլխավոր կռվում

    ՀՀԿ-ն «տուժելու» է գլխավոր կռվում

    18.04.2014| 12:24
    Կոալիցիան մեռավ: Քաղաքական ուժերն ուզում են ստանալ պորտֆելներ, բայց քաղաքական պատասխանատվությունը չկիսել: ՀՀԿ-ն մնում է միայնակ իր պարտականություններով ու պարտավորություններով: Քաղաքական այս մոդելը վաղուց սպառել էր իրեն, քանի որ, ըստ էության, երկրում իրավիճակի տերն ու որոշում կայացնողը մեկ կուսակցություն է: