-
28.12.2020|
15:42
ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորներ Արգիշտի Մեխակյանի, Արամ Խաչատրյանի և Երջանիկ Հակոբյանի մանդատները հաջորդ թեկնածուներին տալու արձանագրությունները, արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
-
26.12.2020|
14:11
Վրաստանի խորհրդարանը հավանություն է տվել «Արտաքին քաղաքականության մասին» բանաձևին, որում հիմնական նպատակներն են երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին: Բանաձևի դրույթները իշխանությունների համար այլընտրանք չունեն:
-
24.12.2020|
10:05
Վերջին երկու տարում Իսրայելում կանցկացվեն չորրորդ համապետական ընտրությունները: Կոալիցիոն կառավարությունը չկարողացավ խորհրդարանի հետ համաձայնեցնել 2021-ի պետական բյուջեն: Երեքշաբթի կեսգիշերին ավարտվեց ժամկետը՝ օրենսդրության համաձայն Կնեսետը լուծարվեց:
-
23.12.2020|
14:29
Թուրքիայի խորհրդարանը երկարաձգել է բանակի ներկայությունը Լիբիայում ևս 18 ամսով: «Հաշվի առնելով Միջերկրական ծովում և Հյուսիսային Աֆրիկայում Թուրքիայի ռիսկերը և շահերը, առաջարկվում է երկարացնել Լիբիայում թուրքական ռազմական անձնակազմի առաքելության մանդատի ժամկետը ևս 18 ամսով», – ասվում է հայտարարության մեջ:
-
23.12.2020|
14:18
Կնեսետը ավտոմատ ցրվել է՝ 2020-ի պետական բյուջեի հաստատման ժամկետների լրանալու պատճառով։ Արտահերթ ընտրությունները կկայանան 2021-ի մարտի 23-ին՝ հայտնում է Kan պետական ռադիոն։ Բենյամին Նեթանյահուն կմնա վարչապետ մինչև արտահերթ ընտրությունների արդյունքներով նոր կաբինետի հաստատումը։
-
22.12.2020|
23:10
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանը կարծում է, որ հնարավոր բոլոր մեղքերը նախկինների վրա բարդելն ամենից հեշտ տարբերակն է, բայց պետության անվտանգության թիվ մեկ պատասխանատուն արդեն երկուսուկես տարի իշխանությունն է:
-
22.12.2020|
21:58
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ասաց, որ վստահ է՝ ՔՊ պատգամավորների մեծ մասի անունը ժողովրդին ոչինչ չասաց, որովհետև 2.5 տարում ժողովուրդը նրանց ոչ խոսելիս, ոչ գործ անելիս ընդհանրապես չի տեսել, այդ 88 հոգու ճնշող մեծամասնությունը ինչպես եղել է առանց կեսնագրության, այնպես էլ մնացել:
-
16.12.2020|
21:19
Աժ աշխատակազմի աշխատակիցներն Ամանորին ընդառաջ վարձատրվել են, ինչպես ընդունված է ասել, «13-րդ աշխատավարձով», ինչը տարիներ շարունակ ընդունված պրակտիկա է թե պետական և թե մասնավոր կառույցներում, և աշխատակիցներն իրենց ընտանեկան բյուջեն նախատեսելիս մշտապես հաշվի են առնում այս ֆինանսական միջոցների առկայությունը, այս մասին հայտնում են ԱԺ լրատվականից։
-
14.12.2020|
22:33
Աժ նախագահ Արարատ Միրզոյանն արտախորհրդարանական ուժերի հետ քաղաքական քննարկումների շրջանակում հանդիպում է ունեցել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ:
-
14.12.2020|
13:03
Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցությունները խստորեն դատապարտում են եռակողմ հայտարարության դրույթների կոպիտ խախտումը և հայտարարությունը ստորագրած երեք կողմին հորդորում են միջոցներ ձեռնարկել իրավիճակն արագ շտկելու ուղղությամբ և տեղյակ են պահում, որ նախկին բնագծերը չվերականգնելու դեպքում Արցախի Հանրապետության իշխանությունները պարտավոր են լինելու կիրառել ժողովրդի ինքնապաշտպանությունը կազմակերպելու բոլոր հնարավոր միջոցները: