Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Դարձյալ «Մարտի 1-ի» հանձնաժողով

Դարձյալ «Մարտի 1-ի» հանձնաժողով
15.03.2013 | 16:23

Այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովը միաձայն որոշել է, որ Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը պետք է ընդգրկվի քառօրյա նիստերի օրակարգ:
Նախագծի հեղինակը ՀԱԿ խմբակցությունն է: Համահեղինակ Գագիկ Ջհանգիրյանի պնդմամբ, հանձնաժողովը կազմվելու է էթիկայի հանձնաժողովի սկզբունքով` ՀՀԿ-ն` երկու անդամ, ընդդիմությունը միասին` երեք, այլընտրանքը` ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը` մեկ:
«Ամեն ինչ պետք է անել, որ հանձնաժողովը դարձյալ չհայտնվի քաղաքական քննարկումների հորձանուտում»,- հայտարարել է Դավիթ Հարությունյանը` հավելելով, որ եթե հանձնաժողովն իր առաքելությունն իրականացրեց, դա կդիտվի խորհրդարանական նոր մշակույթի ձևավորման փորձ: Հարությունյանը խոսել է նաև հանձնաժողովում ընդգրկվելիք անդամների «որակի» մասին: «Ծանր հարցը պահանջում է նաև ծայրահեղ պատասխանատու գործիչների ներգրավում` յուրաքանչյուր խմբակցության կողմից: Եթե դա հաջողվեց, կարող ենք ունենալ նոր իրողություն»,-նկատել է պետաիրավական հանձնաժողովի նախագահը:
Հիշեցնենք, որ հայտնի իրադարձություններից հետո համանման հանձնաժողով մեկ անգամ արդեն ստեղծվել է` ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանի ղեկավարությամբ: Արդյունքը եղավ բավականին հաստափոր մի եզրակացություն, որը չտվեց կարևոր հարցերի պատասխանները: Պատճառները բազմաթիվ էին, այդ թվում նաև այն, որ հանձնաժողովին այդպես էլ չհաջողվեց լսել ո´չ Ռոբերտ Քոչարյանին, ո´չ էլ Լևոն Տեր-Պետրոսյանին: Տեսնենք` այս անգամ նոր հանձնաժողովականները կհաջողե՞ն:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2828

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ