ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Տեղի ունեցան Հռոմի Պապի առաջին կիրակնօրյա քարոզն ու աղոթքը

Տեղի ունեցան Հռոմի Պապի առաջին կիրակնօրյա քարոզն ու աղոթքը
18.03.2013 | 01:08

Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ինը հավատացյալների առջև հանդես է եկել իր առաջին կիրակնօրյա քարոզով ու աղոթքով։ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդին ունկնդրելու էր եկել մոտ 150 հազար մարդ։ Դիմելով հավատացյալներին՝ Պապը ոչ թե կարդացել է նախապես պատրաստած ելույթը, այլ դիմել է ժողովրդին առանց թղթի։
Իր քարոզում Պապը հիշեցրել է, որ գթասրտությունը փոխում է աշխարհը, նա կոչ է արել հավատացյալներին հիշել, որ միշտ բարեգութ Աստված երբեք չի հոգնում ներել։
Մինչև հրապարակում հավատացյալներին դիմելը Ֆրանցիսկոս 1-ինն իր առաջին պատարագն է մատուցել ոչ թե Սուրբ Պետրոսի տաճարում, այլ Վատիկանի փոքրիկ եկեղեցիներից մեկում։ Պատարագի ավարտին նա հրաժեշտ է տվել մարդկանց ինչպես հասարակ մի հոգևորական՝ խնդրելով նրանց աղոթել իր համար։
Հռոմի նոր Պապի պաշտոնավարման առաջին օրերից պարզ է դառնում, որ նրա կառավարման ոճն էապես տարբերվում է իր նախորդից՝ Բենեդիկտոս 16-րդից։ Նոր պապը հրաշալի ճառեր է ասում, նախընտրում է ինքնաբուխ ելույթները։ Ծանրամարս թեոլոգիական հղումների փոխարեն ներկայացնում է առավել թեթև սյուժեներ։

Դիտվել է՝ 1436

Մեկնաբանություններ