«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Ֆեմիդայի կապված աչքերը

Ֆեմիդայի կապված աչքերը
18.03.2013 | 20:22

Կալիֆոռնիական Կառլսոն քաղաքում կիսամիջին քաշային կարգում (66,7 կգ) WBO վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար շաբաթ օրը միմյանց հետ մրցեցին չեմպիոնական գոտու պարտադիր հավակնորդ, ռուսաստանցի Ռուսլան Պրովոդնիկովն ու աշխարհի գործող չեմպիոն Թիմոթի Բրեդլին: Ամերիկացին, ով մինչ այս մրցակցությունն ուներ երեսուն անպարտ մենամարտերի շարան, սկզբունքորեն շատ բան ուներ ապացուցելու: Բանն այն է, որ այդ երեսունից միայն մեկում է նա ունեցել լուրջ մրցակից, սակայն 2012-ի հունիսին աշխարհահռչակ Մենի Պակեաոյի հետ մրցամարտում ունեցած հաղթանակը, ըստ էության, նրան տրվեց մրցավարների բացահայտ կողմնակալության արդյունքում: Այս մասին ժամանակին մենք գրել ենք, ուստի հարկ չկա կրկին մանրամասն անդրադառնալու համաշխարհային բռնցքամարտի այդ ամոթալի էջին: Չեմպիոնական գոտին պահպանելու համար հաջորդ մարտում Բրեդլին, բնականաբար, մրցակից պիտի ունենար ֆիլիպինցուն, սակայն, նախընտրելով Խուան Մանուել Մարկեսին ու պարտվելով նրանից (այս մրցամարտը համաշխարհային բռնցքամարտի ոսկե էջերից մեկն է), Մենին իրեն զրկեց Բրեդլիի հետ կրկին հանդիպելու հնարավորությունից, ու այդ իրավունքը վերապահվեց Ռուսլան Պրովոդնիկովին:
Մարտն ունեցավ լարված ու դրամատիկ ընթացք: Առաջին, երկրորդ, վեցերորդ ռաունդներում ամերիկացին պարզապես փրկվեց անխուսափելի պարտությունից` ռուսաստանցու կատաղի հարվածաշարերից հետո հրաշքով մնալով ոտքերի վրա: Ի դեպ, այդ հրաշքին իրականություն դառնալու գործում հավասարապես օժանդակեցին ռաունդի ավարտն ազդարարող գոնգն ու մրցավարը: Նույնը եղավ նաև տասներկուերորդ ռաունդի վերջում, սակայն, ինչպես երևում է, արդարադատության աստվածուհու աչքերը կապված են ոչ թե անկողմնակալ վճիռ կայացնելու, այլ ամոթից հայացքը թաքցնելու համար: Ինչևէ: Հանդիսականների աղաղակող դժգոհության տակ մրցավարները հաղթանակը շնորհեցին իրենց հայրենակցին` քաշային այս կարգում պահպանելով համաշխարհային բռնցքամարտի բոլոր հեղինակավոր վարկածներում իրենց ներկայացուցիչների հեգեմոնիան (Պոլ Մալինիաջի` WBA, Ֆլոյդ Մեյվեզեր` WBC, Դևոն Ալեքսանդեր` IBF): Ճիշտ է, Ռուսլան Պրովոդնիկովին չհաջողվեց իր համերկրացիներ Դենիս Լեբեդևի (WBC վարկած, առաջին ծանր քաշ), Զաուրբեկ Բայսանգուրովի (WBO վարկած, առաջին կիսամիջին քաշ), Եվգենի Գրադովիչի (IBF վարկած, կիսաթեթև քաշ) կողքին շարք կազմել, սակայն ազգությամբ մանսի մարզիկը ցույց տվեց, որ ինքը համաշխարհային չափանիշների բռնցքամարտիկ է:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1938

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ