Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Ապստամբների ղեկավարը չեղյալ է հայտարարել ԿԱՀ-ի սահմանադրությունը

Ապստամբների ղեկավարը չեղյալ է հայտարարել ԿԱՀ-ի սահմանադրությունը
26.03.2013 | 12:45

Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում (ԿԱՀ) հեղաշրջում իրականացրած ապստամբների ղեկավար Միշել Ջոտոդիան հայտարարել է, որ չեղյալ է համարում երկրի սահմանադրությունը և լուծարում է խորհրդարանը։ Ջոտոդիան նաև հայտնել է անցումային շրջան, որը կշարունակվի մինչև «բաց և թափանցիկ» ընտրությունների անցկացումը, որի արդյունքներով ինքնահռչակ նախագահը մտադիր է օրինականացնել երկրի ղեկավարի իր կարգավիճակը։
Հիշեցնենք, որ կիրակի ԿԱՀ-ի մայրաքաղաք Բանգիում ապստամբները գրավել էին նախագահի նստավայրը, իսկ գործող նախագահը փախել էր Կամերուն։

Դիտվել է՝ 1285

Մեկնաբանություններ