Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Քուվեյթում վերականգնվել են մահապատիժները

Քուվեյթում վերականգնվել են մահապատիժները
01.04.2013 | 20:15

Քուվեյթում վերջին 6 տարիներին առաջին անգամ մահվան են դատապարտել երեք հանցագործների, որոնք դատապարտվել են սպանության համար։ Ինչպես նշում են տեղական լրատվամիջոցները, դատապարտվածներից մեկը Սաուդյան Արաբիայի քաղաքացի էր, մյուսը՝ պակիստանցի, երրորդը՝ բեդուին՝ առանց քաղաքացիության։
Ինչպես նշում է BBC-ի թղթակիցը, մինչ այժմ երկրի իշխանությունները չեն բացատրել, թե ինչու 2007 թվականին դադարեցվեցին մահապատիժները, և ինչու են դրանք այժմ վերականգնվել։

Դիտվել է՝ 1151

Մեկնաբանություններ