Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Սերբիան և Կոսովոն լեզու չեն գտել

Սերբիան և Կոսովոն լեզու չեն գտել
03.04.2013 | 10:52

Սերբիայի և Կոսովոյի կառավարական պատվիրակությունները Բրյուսելում անցկացված բանակցությունների արդյունքում չկարողացան հասնել հարաբերությունների կարգավորման։ Սերբիայի վարչապետ Իվիցա Դաչիչը, Կոսովոյի կառավարության ղեկավար Հաշիմ Տաչին և Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն անցկացրել են մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ։ Կողմերը փորձում էին պայմանավորվածություններ ձեռք բերելԿոսովոյում սերբական համայնքների հետագա լիազորությունների շուրջ, նրանց համար հասնել որքան հնարավոր է լայն լիազորությունների, այն դեպքում երբ Կոսովոյի ալբանացիները համարում են, որ դա կսպառնա իրենց սահմանադրությանը։

Դիտվել է՝ 1159

Մեկնաբանություններ