Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Աղոթարան

Աղոթարան
12.04.2013 | 00:07

Բարերար Տեր, շնորհի՛ր, որ խաղաղությամբ անցնենք այս գիշերը, և մեղքերի ծանրությունից հոգնածներիս Քո ողորմությամբ հանգստացրու և արժանի արա հավիտենական հանգստին, բոլոր սրբերի հետ միասին։ Եվ տուր, որ շնորհակալություն հայտնենք ու փառավորենք Քեզ` Հայր, Որդի և Սուրբ Հոգի, հավիտյանս։ Ամեն։
Ժամագիրք

Դիտվել է՝ 2231

Մեկնաբանություններ