Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Մենք մեր ծնողներից 15 տարի արագ ենք ծերանում

Մենք մեր ծնողներից 15 տարի արագ ենք ծերանում
17.04.2013 | 12:38

Հոլանդիայի առողջապահության ազգային ինստիտուտի գիտնականները պարզել են, որ ժամանակակից մարդիկ իրենց ծնողներից 15 տարի արագ են ծերանում, նրանք ավելի ենթակա են հիպերտոնիկ հիվանդությունների, շաքարախտի, գիրության: Այս տվյալները ստացվել են 20, 30, 40, 50 տարեկան 6000 չափահաս մարդկանց առողջության ուսումնասիրությունից: 30-ամյա տղամարդկանց և կանանց 20 տոկոսը ավելի է հակված գիրության, քան նախորդ սերնդի տղամարդիկ: Արագահաս ծերությունը կանխելու միջոց հոլանդացիները համարում են չգիրանալը և սպորտով զբաղվելը:

Դիտվել է՝ 1370

Մեկնաբանություններ