Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ռազմիկ Հունանյանը` աշխարհի չեմպիոն, Անդրանիկ Կարապետյանը` բրոնզե մեդալակիր

Ռազմիկ Հունանյանը` աշխարհի չեմպիոն, Անդրանիկ Կարապետյանը` բրոնզե մեդալակիր
08.05.2013 | 11:29

Պերուում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության այս օրը հայերիս համար առանձնահատուկ էր նրանով, որ 77 կգ քաշայինների կարգում մրցահարթակ էին դուրս եկել երկու հայ մարզիկ`Հայաստանը ներկայացնող Անդրանիկ Կարապետյանն ու Ռուսաստանի պատվիրակ Ռազմիկ Հունանյանը: Եթե հրում վարժությունում Ռազմիկը կանգ առավ 153 կիլոգրամի վրա ու անձնական քաշով բրոնզե մեդալը զիջեց ազերի մարզիկին, ապա առաջին մոտեցման 155-ից հետո Անդրանիկը սանձեց 160-ը, որն ունեցավ արծաթե մեդալի արժեք:
Երկրորդ վարժությունում 165-ով ոսկե մեդալի արժանացած չինացի Ժիմին Գուն ձախողեց պոկում վարժությունն ու դուրս մնաց պայքարից: Անդրանիկն առաջին մոտեցման 180-ից հետո չկարողացավ զարգացնել հաջողությունը: Փոխարենը գերազանց հանդես եկավ Ռազմիկը` հաջորդաբար սանձահարելով 182, 187, 192 կգ կշռող ծանրաձողերն ու աշխարհի պատանիների կրկնակի չեմպիոնի տիտղոսին ավելացրեց երիտասարդականինը: Անդրանիկ Կարապետյանն արժանացավ թե վարժության եւ թե երկամարտի բրոնզե մեդալներին: Բոլոր դեպքերում կեցցեն մեր տղաները, իսկ ամբողջական նյութը` պայքարի ողջ դրամատիզմով, կներկայացնենք <Իրատես de facto>-ի առաջիկա համարում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1545

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ