Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«...Հետո հասել եմ մինչև Բեռլին»

«...Հետո հասել եմ մինչև Բեռլին»
09.05.2013 | 18:19

«Մենք հինգ եղբայրով մասնակցել ենք պատերազմին, եղել եմ Կերչում՝ մեր հայկական գերեզմանում, հետո հասել եմ մինչև Բեռլին: Տասն օր էր մնացել, դիպուկահարը պայթող գնդակով հարվածեց դեմքիս, ծանր վիրավորվեցի: Վեց ամիս Մոսկվայում եմ պառկել: Այն ժամանակ մեզ նման վիրավորներին ասում էին՝ չի ապրի, լցնում էին փոսը…Թամանյանի 89-րդ դիվիզիայում եմ կռվել: Հիմա Գաջի գործարանի մոտ այգի ունեմ, այգիս եմ մշակում, առանց աշխատելու չեմ կարող: Ստանում եմ ընդամենը 55 հազար դրամ թոշակ: Իմ նմանները Ռուսաստանում ամենաքիչը 200 դոլար են ստանում...»:

Շնորհավո՜ր ձեր տոնը, հերոսներ:

Վարդան ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ, Հայրենական պատերազմի վետերան

Դիտվել է՝ 1745

Մեկնաբանություններ