ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

ՌԴ և Անգլիայի մոտեցումները Սիրիայի հարցին տարբեր են

ՌԴ և Անգլիայի մոտեցումները Սիրիայի հարցին տարբեր են
11.05.2013 | 11:45

Սիրիայի հարցում ՌԴ և Մեծ Բրիտանիայի մոտեցումները տարբերվում են։ Սակայն կողմերն այդ հարցում ունեն նույն նպատակը՝ հաստատել խաղաղություն տարածաշրջանում։ Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքներն ամփոփելով։
Քեմերոնը նորից կոչ է արել՝ որքան հնարավոր է շուտ բանակցային սեղանի շուրջ նստեցնել հակամարտող կողմերին։ Ըստ նրա, պետք է արագացնել Սիրիայում քաղաքական իշխանության փոխանցումը՝ բռնությունները կանխելու համար։
Քեմերոնի այցելությունը ՌԴ հետաքրքրական էր այն առումով, որ այն նվիրված էր բացառապես Սիրիայի հարցին։ Վարչապետը հազարավոր կիլոմետրեր է կտրել՝ Պուտինի հետ մի քանի ժամ զրուցելու համար։

Դիտվել է՝ 991

Մեկնաբանություններ