Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Նախկին նախագահը դատապարտվել է 80 տարվա ազատազրկման

Նախկին նախագահը դատապարտվել է 80 տարվա ազատազրկման
11.05.2013 | 11:47

Գվատեմալայի նախկին նախագահ Խոսե Էֆրաին Ռիոս Մոնտը դատապարտվել է 80 տարվա ազատազրկման։ Նա մեղավոր է ճանաչվել մարդկության նկատամամբ իրականացրած հանցագործության և ցեղասպանության համար։ 86-ամյա գեներալին մեղադրանք է ներկայացվել 1980-ական թվականներին 1700 հնդիկների սպանության կապակցությամբ։ Ինքը՝ դատապարտյալը, չի ընդունում մեղքը։ Մոնտն իշխանության է եկել 1982 թվականին` ռազմական հեղաշրջման արդյունքում։ Նա ուներ ԱՄՆ աջակցությունը, սակայն մեկ տարի անց նրա իշխանությունը պատալվում է։

Դիտվել է՝ 1027

Մեկնաբանություններ