Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Ծրագիրը քաղաքական աշխուժություն կստեղծի

Ծրագիրը քաղաքական աշխուժություն կստեղծի
16.05.2013 | 18:20

Երկուշաբթի` մայիսի 20-ին, ԱԺ-ում կքննարկվի կառավարության նոր ծրագիրը։ Գործադիրը մայիսի 16-ին այն հաստատեց և «գործուղեց» ԱԺ։ Նախագահական և ավագանու ընտրություններից հետո կառավարության ծրագրի քննարկումը ԱԺ-ում կարող է հետաքրքիր քաղաքական առողջ և միևնույն ժամանակ հիվանդ քննադատության առարկա դառնալ։ Համենայն դեպս, այն լավ առիթ է քաղաքական միավորներին աչքի ընկնելու համար։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1751

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ