ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Հայաստանի արտաքին գործերի նախարարը Լոնդոնում

Հայաստանի արտաքին գործերի նախարարը Լոնդոնում
19.05.2013 | 11:14

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը Մեծ Բրիտանիայի միացյալ թագավորության արտաքին գործերի քարտուղար Ուիլյամ Հեյգի հրավերով մեկնում է Լոնդոն: Մայիսի 20-21-ը Էդուարդ Նալբանդյանը կհանդիպի Ուիլյամ Հեյգի, Լորդերի պալատի խոսնակի, բարձրաստիճան այլ պաշտոնատարների հետ: Այցելության ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարը ելույթ կունենա Օքսֆորդի համալսարանում:

Դիտվել է՝ 949

Մեկնաբանություններ