Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ցարնաևի գործով դատական առաջին լսումները՝ հուլիսի 10-ին

Ցարնաևի գործով դատական առաջին լսումները՝ հուլիսի 10-ին
23.05.2013 | 22:08

Բոստոնում իրականացված պայթյունի մեջ կասկածվող Ջոհար Ցարնաևի գործով դատական առաջին լսումները տեղի կունենան հուլիսի 10-ին։ Ավելի վաղ այդ լսումները նշանակվել էին մայիսի 30-ին, սակայն փաստաբանները և դատախազը հայտարարել են, որ իրենց ժամանակ է պետք գործընթացին նախապատրաստվելու համար։

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Բոստոնի մարաթոնի ընթացքում 12 վայրկյան տարբերությամբ որոտացել է երկու պայթյուն։ 3 մարդ զոհվել է, 260-ը՝ վիրավորվել։ Ամերիկյան իշխանությունները համոզված են, որ պայթյունների հեղինակները Ցարնաև եղբայրներն են։ Նրանցից մեկը՝ 26-ամյա Թալերմանը, մի քանի օր անց սպանվել է ոստկանության հետ փոխհրաձգության հետևանքով։

Դիտվել է՝ 1068

Մեկնաբանություններ