Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Իսկ ի՞նչ է մտածում Ֆիլիպ Լեֆորը

Իսկ ի՞նչ է մտածում Ֆիլիպ Լեֆորը
30.05.2013 | 15:12

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր, հայ-ադրբեջանական հակամարտությունը, ԵՄ-Ադրբեջան համագործակցությունը: Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը վտանգում է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը: Նա գտնում է, որ հակամարտության կարգավորման առաջին քայլը պետք է լինի «Հայաստանի զորքերի դուրս բերումը Ադրբեջանի բռնազավթված տարածքներից»:

Դիտվել է՝ 1030

Մեկնաբանություններ