Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Նվազագույնը` բրոնզով

Նվազագույնը` բրոնզով
07.06.2013 | 12:16

Մինսկում մեկնարկած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը, որին մասնակցում է 37 երկրի 216 մարզիկ, Հայաստանը ներկայացել է Հովհաննես Դանիելյան (49 կգ), Նարեկ Աբգարյան (52 կգ), Արամ Ավագյան (56 կգ), Հովհաննես Բաչկով (60 կգ), Արա Պուլուզյան (64 կգ), Արման Հովիկյան (75 կգ) կազմով: Հայազգի երեք մասնակից ունի Ռուսաստանի Դաշնության ընտրանին (Դավիթ Հայրապետյան` 49 կգ, Հովիկ Հովհաննիսյան` 52 կգ, Արմեն Զաքարյան` 64 կգ), երկու հայ բռնցքամարտիկով է ներկայացված Գերմանիան (Արտյոմ Հարությունյան` 64 կգ, Արայիկ Մարության` 75 կգ), մեկականով` Բելառուսը (Վազգեն Սաֆարյանց` 60 կգ) և Իսրայելը (Դավիթ Ալբրդյան` 49 կգ):
Մեկ քառորդ եզրափակիչում Արամ Ավագյանը հաղթել է ազերի Սամիր Մամադովին, Դավիթ Հայրապետյանը` իտալացի Մանուել Չապային, Հովիկ Հովհաննիսյանը` վրացի Ավթանդիլ Չուբաբրիային, Արմեն Զաքարյանը` անգլիացի Սամուել Մաքսվելին (բոլոր մրցամարտերում գրանցվել է 2:1 հաշիվը), Արայիկ Մարությանն ու Բելառուսի հավաքականի լիդեր Վազգեն Սաֆարյանցը վրացի Զաալ Կվատաչաձեին ու գերմանացի Կաստրիոտ Սոպային գերազանցել են բացահայտ առավելությամբ: Այս հաղթանակները վերոհիշյալ բոլոր մարզիկներին հնարավորություն են տվել ապահովելու նվազագույնը բրոնզե մեդալ: Ցավոք, մեդալի առաջ դուռ բացող փուլը չի կարողացել հաղթահարել միայն Արտյոմ Հարությունյանը, ով մրցակցին զիջել է միավորների նվազագույն տարբերությամբ: Մյուս հայ մարզիկները մրցասպարեզը լքել են ավելի վաղ: Ինչպես տեսնում ենք, հայերով ներկայացված հավաքականներից անկորուստ ընթանում է առայժմ միայն Ռուսաստանի ընտրանին:
Տեղեկացնենք, որ կիսաեզրափակիչ մարտերը կայանալու են վաղը, եզրափակիչները` հաջորդ օրը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2123

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ