Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«120 րոպե՝ Ժվանեցկու հետ»

«120 րոպե՝ Ժվանեցկու հետ»
10.06.2013 | 11:33

Հունիսի 15-ին՝ ժամը 19.00-ին, «Բեմ փրոդաքշն» ընկերությունը «Արամ Խաչատրյան» համերգասրահում կներկայացնի գրող-երգիծաբան Միխայիլ Ժվանեցկու հեղինակային երեկոն։

«120 րոպե» Ժվանեցկու հետ՚ խորագիրը կրող նոր ծրագիրը 2 ժամ շարունակ ժպիտ կպարգևի հանդիսատեսին։ Ժվանեցկու հեղինակային երեկոն կյանքի է կոչվում «Ժողովրդավարական դիվանագիտություն» առաքելության «Բոլորն ուղևորվում են Երևան» ծրագրի շրջանակներում։

Մ. Ժվանեցկին Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ժողովրդական արտիստ է։ Նրա բոլոր ելույթներում առկա է իր ծննդավայր Օդեսային բնորոշ հումորը։ Նրա երգիծանքի թիրախ են մարդկային թերությունները և հասարակության արատները։ Նա հումորի միջոցով բարձրաձայնում է ճշմարտությունը՝ միաժամանակ ծիծաղի րոպեներ պարգևելով հանդիսատեսին։

Դիտվել է՝ 1713

Մեկնաբանություններ