Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկում է կառուցել հյուրանոցային տիպի բանտեր

Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկում է կառուցել հյուրանոցային տիպի բանտեր
26.06.2013 | 17:41

Վլադիմիր Ժիրինովսկու խոսքով, աշխարհի ոչ մի քաղաքակիրթ երկրում չկան բանտարկյալների համար նախատեսված այնպիսի վատ պայմաններ, ինչպիսին Ռուսաստանում է, որտեղ բանտախցերում պահվում են հարյուրավոր մարդիկ`այն էլ սարսափելի պայմաններում:

Այդ մասին Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահը երեկ հայտարարել է «Россия 24»-ի եթերում:
Որպեսզի ինչ-որ կերպ բարելավվի դատապարտյալների կյանքը, Վ. Ժիրինովսկին առաջարկել է կառուցել նոր բանտեր` հյուրանոցային տիպի, որպեսզի մարդիկ կարողանան սեփական գումարով սննդամթերք և ըմպելիք գնել:
«Ամեն ինչ պետք է լինի հյուրանոցի նման, ոչ մի 100 հոգանոց գաղութ, ոչ մի 25 հոգանոց բանտախուց, այն պետք է նախատեսել ընդամենը երկու-երեք մարդու համար: Հարկավոր է մարդավայել պայմաններ ստեղծել` նորմալ մահճակալներ, հեռուստացույց թող լինի, թող գրքեր կարդան, նույնիսկ ուտելիք գնեն:Առանց այն էլ մենք մարդուն զրկում ենք ազատությունից, բանտարկված ենք պահում, ինչո՞ւ նա պետք է հիվանդ ստամոքս ունենա: Թող վճարի նա իր սննդի համար և նորմալ սնվի»,-ասել է քաղաքական գործիչը:
Նա նաև նշել է որ նոր գաղութների կառուցման գործում հարկավոր է ներգրավել մասնավոր ներդրողների, ոչ թե օգտագործել պետական գումարները:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1389

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ