Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Միշտ չէ, որ փողն ամենազոր է

Միշտ չէ, որ փողն ամենազոր է
27.06.2013 | 00:34

Վերջապես իրականություն դարձավ այն, ինչի մասին անվերջ խոսում էին դեռեւս մայիս ամսից` իտալացի ճանաչված մարզիչ Կարլո Անչելոտին ստանձնեց Մադրիդի «Ռեալի» գլխավորի պաշտոնը: Իհարկե, մարզաշխարհում որոշակի տագնապ կար, որ ՊՍԺ-ի տերերն ամեն ինչ կանեն գործարքի չկայացման համար, քանի որ հենց իտալացու ղեկավարությամբ էր փարիզյան ակումբն իր վերջին մեկուկես տասնամյակի պատմության մեջ արձանագրել ամենամեծ հաջողությունը` նվաճել չեմպիոնական բարձունքը: Սակայն ՊՍԺ-ն նույն այդ Անչելոտիի ձեռամբ որքան էլ մեծ պոտենցիալի թիմ էր դարձել, այդուհանդերձ Մադրիդի «Ռեալը» համաշխարհային ֆուտբոլում ունեցած իր պատմությամբ ու ներկայով անհամեմատ հեղինակավոր ակումբ է եւ շատուշատ հեղինակավոր մարզիչների երազանքն է այն ղեկավարելը: Այնպես որ այնքան էլ ճիշտ չէ այն պնդումը, թե փողն ամեն ինչ կարող է անել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1234

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ