Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ի՞նչ է առաջարկում Հայրիկյանը`միգուցե պատերա՞զմ

Ի՞նչ է առաջարկում Հայրիկյանը`միգուցե պատերա՞զմ
28.06.2013 | 16:22

Օրերս, ՌԴ-ի`Ադրբեջանին զենք վաճառելու փաստը մեծ «իրարանցում» առաջացրեց հայ հանրության մեջ, այն լայն արձագանքի արժանացավ հասարակական տարբեր խավերի ներսում: Անմասն չմնացին նաև մեր քաղաքական գործիչները և սկսեցին մեկը մյուսից ուժգին ու մոլեռանդորեն քննադատել, պախարակել դաշնակից Ռուսաստանի քայլը: Նրանք իրենց կարծիքներն արտահայտեցին տարբեր ամբիոններից` հնչեցնելով թե իրարամերժ և թե միանման վերլուծություններ:

Այդ թեմայի շրջանակում դեռ չեն դադարում վերջիններիս կողմից հրավիրվող ասուլիսները, որոնք մեկը մյուսին հերթ չտալով տեսակետներ են հայտնում ու կանխատեսումներ անում:

Նրանցից մեկն էր ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, ում գնահատականը վերոնշյալ իրադարձության առնչությամբ գերազանցեց իրենից առաջ արտահայտված քաղաքական գործիչների գնահատականներին:

«Մեզ պատերազմով սպառնացող Ադրբեջանին մեր ռազմավարական դաշնակիցը տալիս է լրացուցիչ զենք: Ստացվում է, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացուն սպանելու համար Ռուսաստանը Ադրբեջանին հինգ հարյուր դոլարի չափով զենք է տրամադրում: Ինձ համար մտահոգիչ է ոչ այնքան զենքի վաճառքը, որքան մարդկանց անտարբերությունը այդ հարցում: Ի՞նչ է նշանակում մեզ պատերազմով սպառնացող երկրին զենք է վաճառում»:

«Ես անհնարին թվացող բազմաթիվ իրավիճակներում կարողացել եմ ելք առաջացնել: Ես չեմ առաջարկում ընկնել հակառուսական հիստերիայի մեջ, սակայն հակառուսական՝ իմպերիալիստական Ռուսաստանի դեմ հիստերիան նույնիսկ քիչ է»:

«Ով է մեզ այսպիսի իրավիճակ պարտադրում: Մեր պետական այրերն այս ամենն անտեսում են, որովհետև չեն ունեցել պատմական փորձառություն: Ես համոզված եմ, որ Հայաստանն այնպես չի անում, որ իրեն վերաբերող հարցերում Ռուսաստանը հարգալից վարվի: Մեզ լուրջ վտանգ է սպառնում»:

Ահա այսպիսի ոգեշունչ հայտարություններ արեց այսօր հայտնի քաղաքական դեմքը:

Ի՞նչ է առաջարկում Հայրիկյանը`մատնացույց անելով «մարդկանց անտարբերությունը»: Միգուցե պատերա՞զմ Ռուսաստանի հետ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1813

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ