ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Սպասենք հոկտեմբերի հինգին

Սպասենք հոկտեմբերի հինգին
08.07.2013 | 18:45

Հուլիսի երկուսին կողմերը վերջապես կարողացան գալ համաձայնության ու կնքել Վլադիմիր Կլիչկո-Ալեքսանդր Պովետկին մրցամարտի պայմանագիրը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգը ներկայացնող այս մարզիկների հանդիպումը կազմակերպելը կարել է ասել ռուսների դարավոր երազանքն էր: Այն հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ հաղթահարվել են պայմանագրի առանձին կետերում եղած իրավաբանական անհարթությունները:
Մրցամարտը, եթե, իհարկե, մինչ այդ նոր տարաձայնություններ մեջտեղ չկան, նախատեսված է անցկացնել հոկտեմբերի հինգին, Մոսկվայում: Այն կազմակերպելու բացառիկ իրավունքը գնել է Պովետկինի մենեջեր Վլադիմիր Խրյունովը` դրա դիմաց վճարելով քսաներեք միլիոն ամերիկյան դոլար:
Համաձայն կողմերի մեջ ձեռք բերված պայմանավորվածության, մարզիկների մեջ հոնորարը բաժանվելու է քսանհինգը յոթանասունհինգ տոկոսի հարաբերակցությամբ: Բնականաբար յոթանասունհինգ տոկոսը, որը կազմում է տասնյոթուկես միլիոն դոլար, բաժին է հասնելու աշխարհի բացարձակ չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյին:
Պովետկինի հաղթանակը ապահովելու համար Խրյունովը պատրաստվում է մարզումային փուլի մեջ ներգրավել հանրաճանաչ Ֆրեդի Ռոչին, ով հայտնի է բոլոր ժամանակների լավագույն բռնցքամարտիկ Մենի Պակեաոյի մարզիչ լինելով: Իհարկե, նա հայտնի է նաեւ իր ուրիշ աշակերտներով, պարզապես ֆիլիպինցուն հիշեցինք որպես այդ կոհորտայի ամենավառ դեմքի:
Ռոչին հրավիրելը հարկավ ողջունելի քայլ է, սակայն այս դեպքում անհասկանալի է մնում, թե ինչպես են դերերը բաշխվելու նրա եւ Պովետկինի ներկայիս մարզիչ Կոնստանտին Ցզյուի միջեւ: Ի դեպ, նկատենք, վեջին ժամանակներս բավականին հակասական լուրեր են պտտվում Վլադիմիր Խրյունովի անվան շուրջ, որի ծառայություններից հրաժարվել է աշխարհի նախկին չեմպիոն Դենիս Լեբեդեւը: Պատճառը մարզիկի վերջին մարտն էր, որտեղ Լեբեդեւի մարզչական շտաբը, անտեսելով նրա ստացած բավականին լուրջ վնասվածքը, մինչեւ վերջ համառեց մարտը շարունակելու մեջ, ինչի հետեւանքն եղավ մարզիկի նոկաուտով պարտվելը:
Ինչեւէ: Թեպետ խոսելու շատ բան կա, սակայն բավարավենք այսքանով, մանավանդ որ չեմ կարծում, թե մինչեւ հոկտեմբերի հինգն այլ զարգացումների ականատեսը չենք լինի: Չմոռանանք, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտի անբաղդատելի մասերից մեկը նաեւ աժիոտաժն է: «Գին» բարձացնելու համար մարդիկ այստեղ ունակ են ամեն ինչի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1513

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ