Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
16.07.2013 | 00:27

Նրանք իրենց սրտերը անհնազանդ դարձրին` չլսելու համար իմ օրենքներն ու խոսքերը, որ ուղարկեց Ամենակալ Տերն իր Հոգով` նախորդ մարգարեների միջոցով, ուստի մեծ բարկություն եղավ Ամենակալ Տիրոջ կողմից։ «Եվ այնպես պիտի լինի, որ, օրինակ, ինչպես մեկը խոսում, և նրան չեն լսում, այնպես էլ նրանք պիտի կանչեն, և ես չեմ լսելու նրանց»,- ասում է Ամենակալ Տերը։ «Նրանց պիտի ցրեմ բոլոր ազգերի մեջ, որոնց չեն ճանաչում, և երկիրը պիտի ավերվի նրանցից հետո, որովհետև ոչ ոք չի լինելու, որ դուրս ելնի և վերադառնա։ Նրանք ընտրյալ երկիրը ապականություն դարձրին»։

Զաքարիայի մարգարեությունը 7. 12-14

Դիտվել է՝ 1648

Մեկնաբանություններ