Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Գավառցիները տեղաշարժման առումով այլևս բողոքելու տեղ չունեն

Գավառցիները տեղաշարժման առումով այլևս բողոքելու տեղ չունեն
24.07.2013 | 12:04

Գավառ քաղաքում և նրա հարակից թաղամասերում ընթանում են ճանապարհների վերանորոգման աշխատանքներ:

Հատկապես Գավառի Արծվաքար թաղամասի ճանապարհն այնպիսի անմխիթար վիճակում էր, որ մարդիկ չէին կարողանում նորմալ երթևեկել. քանդված և տեղ-տեղ փոս ընկած ճանապարհը խոչընդոտում էր տեղաշրժվել, նույնիսկ ոտքով դժվարանցանելի էր: Գյուղացիները շատ էին դժգոհում, որ չեն կարողանում ժամանակին տեղ հասնել և բացի այդ, կարճ ճանապարհ գնալիս` փոշու մեջ կորչում էին թե՛ մեքենաները, թե՛ ուղևորները:

Մոտ երկու տարի առաջ ես ինքս այս խնդրի շուրջ զրուցել եմ փոխքաղաքապետի հետ: Այն ժամանակ վերանորոգման ոչ մի հույս չկար, որովհետև դա մեծ ներդրումներ էր պահանջում:

Օրերս Գավառի քաղաքապետարանից տեղեկացա, որ համայնքում արդեն սկսվել է ճանապարհաշինարարական խոշոր ծրագիր իրականացվել:

Ըստ Գավառի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Նոնա ԽԱՉԻԿՅԱՆԻ, երթևեկությունը կանոնակարգելու նպատակով մեկնարկել են գլխավոր փողոցների և ներհամայնքային նշանակության ճանապարհների, հետիոտն անցումների նշագծման աշխատանքները, ինչը որպես առաջնահերթ լուծում պահանջող խնդիր ներառված է համայնքի զարգացման քառամյա ծրագրում:

Աշխատանքներն իրականացանում է «Նաիրի Թորոսյան» ԱՁ-ն: Ներկա պահին աշխատանքները կատարվել են քաղաքի Ազատության, Սահադյան, Օգոստոսի 23, Շահումյան, Զորավար Անդրանիկ, Կենտրոնական հրապարակ, Բոշնաղյան փողոցներում: Փողոցների հետիոտն անցումների և նշագծումների աշխատանքները նախատեսված է ավարտել մեկ շաբաթից: Գավառի քաղաքապետարանի բյուջեից վերոնշյալ աշխատանքների համար ներդրվել է 1 900 000 դրամ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1879

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ