Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Շարժումը սոցիալական է

Շարժումը սոցիալական է
25.07.2013 | 15:42

Կառավարության հուլիսի 25-ի նիստում անդրադառնալով Երեւանում տեղի ունեցող բողոքի ալիքին, վարչապետ Տիգրան Սարգսյանը Երեւանում տեղի ունեցողը որակել է ինքնաբուխ շարժում, որը չունի կուսակցական բնույթ: Նա ասել է, չնայած կուսակցությունները փորձում են օգտվել առիթից, բայց բուն պատճառը քաղաքապետարանի որոշումն է: Նա գտնում է, որ շարժումն ունի սոցիալական բնույթ եւ իրականացվում է համերաշխության, արդարության հասկանալի մղումներով: «Հայաստանում ձեւավորվում են քաղաքացիական հասարակության ուժեր, եւ դա պարտավոր ենք հաշվի առնել պետական որոշումներ կայացնելիս»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Նա կառավարության նիստում ասել է, որ տարբեր կազմակերպությունների հետ արդեն քննարկել են ուղեվարձի թանկացման հարցը: Վարչապետը կառավարության նիստին ներկա փոխքաղաքապետ Կամո Արեյանին հանձնարարել է կրկին քննարկումներ կազմակերպել և անդրադառնալ ուղեվարձի թանկացման հարցին:

Դիտվել է՝ 1440

Մեկնաբանություններ