Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Իրաքը պատրաստ է հարձակում գործել ԱՄՆ դեսպանատան վրա

Իրաքը պատրաստ է հարձակում գործել ԱՄՆ դեսպանատան վրա
06.09.2013 | 15:44

ԱՄՆ հետախուզությունը տեղեկություն է ձեռք բերել, ըստ որի, Իրաքի հետախուզական մարմինները հրաման են տվել իրենց գրոհայիններին` Սիրիայի դեմ ագրեսիա դրսևորելու դեպքում, հարձակվել Բաղդադում ԱՄՆ դեսպանատան և այլ դիվանագիտական գրասենյակների վրա:

Ըստ Միացյալ Նահանգների ղեկավարության անանուն աղբյուրների, հիմնական հարվածը կուղղվի Իրաքում ԱՄՆ դեսպանատանը: Հրամանը տրվել է Իրաքում «Quds» ռազմական կորպուսի հեղափոխական ստորաբաժանումներին և իսլամական զինված խմբերին:

Ձեռք բերված տեղեկատվության հետ կապված` ԱՄՆ Պետդեպարտամենտը պաշտոնական կոչ է արել քաղաքացիներին` չմեկնել Իրաք, հավելելով, որ այնտեղ բռնության մակարդակը` սկսած 2008 թվականից, դիտվում է ամենաբարձրը:

Չի բացառվում, որ ստացված տեղեկությունը ԱՄՆ կօգտագործի` ռազմական գործողություններ սկսելու համար:

Հիշեցնենք` Իրաքը ակտիվորեն աջակցում է Բաշար ալ-Ասադին և կառավարական բանակի մյուս կողմում պայքարում է իրանական «Հիզբալլահի» խումբը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1168

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ