«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Իրանցի քաղաքագետը սպառնացել է առևանգել Բարաք Օբամայի դստերը և դաժանաբար բռնաբարել

Իրանցի քաղաքագետը  սպառնացել է առևանգել Բարաք Օբամայի դստերը և դաժանաբար բռնաբարել
08.09.2013 | 13:26

ԱՄՆ-ի կողմից Սիրիայի նկատմամբ ռազմական գործողություններ սկսելու դեպքում Իրանի այաթոլլա Ալի Ֆորգանին սպառնացել է խստորեն վրեժ լուծել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից, եթե Վաշինգտոնը հարված հասցնի Դամասկոսին: Բացի այդ, քաղաքագետը խոստացել է վրեժխնդիր լինել նաև նախագահի մյուս հարազատներից: Նա հայտարարել է, որ չի անցնի նույնիսկ մեկ օր Սիրիայի ռմբակոծությունից, երբ ամբողջ աշխարհում կառևանգվեն ոչ միայն ԱՄՆ նախագահի հարազատները, այլև ամերիկացի շատ նախարարներ, դեսպաններ, ռազմական հրամանատարության ներկայացուցիչներ, իսկ մի քանի ժամ անց կտարածվի տեսանյութ` վերջիններիս նկատմամբ բռնության տեսարաններով:

Ավելի վաղ իսլամիստ հեղափոխականները հայտարարել էին, որ Սիրիայի դեմ ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողություններ սկսելու դեպքում իրանական զորքերը կհարձակվեն Իրաքում ԱՄՆ դեսպանատան վրա: Այդ տեղեկատվությունից հետո Պետդեպարտամենտը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին չմեկնել Իրաք:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին ԱՄՆ Սենատը քննարկման կդնի Սիրիայի հարցը: Տեղի կունենա ճեպազրույց, որին կմասնակցեն ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչներ:

Ի դեպ, Բարաք Օբաման, օրերս տեղի ունեցած գագաթնաժողովից հետո, ավելի մեղմ դիրքորոշում է դրսևորել Սիրիայի հարցում և հայտարարել է, որ չի համարում ռազմական գործությունները հակամարտության միակ լուծում:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1034

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ