Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ճանապարհը կհաղթահարի նա, ով գնում է

Ճանապարհը կհաղթահարի նա, ով գնում է
22.09.2013 | 12:41

«Մոդուս վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը հոկտեմբերի 15-ին էլ հրավիրում է կենտրոնի պաշտոնական բացմանը: Այդ առիթով խնդրեցի նրան պատմել, թե ինչո՞վ է զբաղվելու «Մոդուս վիվենդին»:

-Կենտրոնն իրականացնում է հետազոտություններ` տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, մասնավորապես Ադրբեջանի և Թուրքիայի, միջազգային իրավունքի հիման վրա փորձելով առաջարկել լուծումներ: Այդ ճանապարհին մենք ուզում ենք համագործակցել տարածաշրջանի պետականազուրկ ժողովուրդների հետ: Մեր կենտրոնը թալիշների հետ համատեղ իրականացնում է «Ռադիո Թալիշստան» ծրագիրը, նախատեսում ենք նման ծրագրեր նաև այլ լեզուներով: Հրատարակության ենք պատրաստում թեմատիկ ժողովածուներ: Աշխատանքների մեծ մասը կատարվում է կամավորության սկզբունքով, մենք համախոհներ ունենք ուսանողների մեջ ևս, նրանց համար դասընթացներ ենք կազմակերպում: Հոկտեմբերի 9-ից սկսելու ենք առաջին երկշաբաթյա կամ եռշաբաթյա դասընթացները, հայտեր ենք ընդունում, ուսանողները պետք է որոշակի պատրաստվածություն ունենան:
-Ու՞մ համար են կենտրոնի հետազոտությունների արդյունքները:
-Հիմնական ուղղությունները մի քանիսն են` օտարերկրյա դեսպաններ, քաղաքական գործիչներ, հետազոտական կենտրոններ, որ տարածաշրջանի վերաբերյալ որոշումներ են կայացնում: Այդ պատճառով էլ մեր հրատարակությունների զգալի մասն անգլերեն է: Բնականաբար, ուշադրության կենտրոնում է Հայաստանի հասարակությունը, հիմնականում որոշակի կրթական ցենզ ունեցող երիտասարդները, նրանց տրամադրում ենք գրականություն, արխիվային նյութեր իրենց թեմատիկ ուսումնասիրությունների համար: Պարբերաբար փորձում ենք հասցեատեր դարձնել նաև պետությանը, երբեմն ստացվում է, մեծ մասամբ մնում է անարձագանք: Բայց մենք մեր գործն ենք անում` ճանապարհը կհաղթահարի նա, ով գնում է: Մենք դրամաշնորհներ չենք ստանում, պետությունը մեզ չի ֆինանսավորում, աշխատում ենք ինքնուրույն:
-Հովանավորներ ունե՞ք:
-Ֆինանսավորողը իմ երկու ընկերներն են` Վարդան Սրմաքեշը Շվեյցարիայից, Հրաչ Գաբրիելյանը Նյու Յորքից և ես: Երեք ընկերներով փորձում ենք կատարել աշխատանք, որ համարում ենք անհրաժեշտ ու օգտակար:
-Չունե՞ք այն զգացողությունը, որ «Ծերունի ավազակները» ֆիլմի հերոսների պես ժողովրդին Ռեմբրանդտ եք վերադարձնում, իսկ մարդիկ խորապես անտարբեր են:
-Ինչ անում ենք` երկրի ու ժողովրդի համար է, իվերջո պետությունը հանգելու է այն տարբերակին, ինչ մենք առաջարկում ենք: Հայաստանը կամ կլինի մեծ և հզոր, կամ չի լինի, միջանկյալ վիճակ չկա: Հայաստանն արդեն վաճառել է ինչ ուներ, վաճառելու մնացել են միայն քաղաքական շահերը, իսկ դա նշանակում է զիջումների գնալ: Մենք անցած տարիներին շատ լուրջ առաջարկներ ենք ունեցել ու մերժել, այդ սխալները այլևս չպետք է կրկնենք: Շատ ենք խոսում ներքին շուկայի լֆիկացման մասին, ի՞նչ է դա նշանակում: Այլընտրանքների բացակայություն, որն ազդում է քաղաքական որոշումների ընդունման վրա: Գիտեք` Արևմուտքն ասում է` մեզ հետ լինեք, լավ կլինի ձեզ համար, Ռուսաստանն ասում է` մեզ հետ չլինեք, վատ կլինի ձեզ համար: Տարբերությունը շա որոշակի է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ.- Արա Պապյանի հետ հարցազրույցը կարող եք կարդալ «Իրատես de facto»-ի սեպտեմբերի 24–ի համարում:

Դիտվել է՝ 2317

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ